Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Մեջքի ցավից ազատվելու ավանդական միջոց. 168.am

Մեջքի ցավից ազատվելու ավանդական միջոց. 168.am

Մեր օրերում մեջքի ցավն ամենատարածված ախտանիշներից է, ինչը նստակյաց ապրելակերպի, սխալ կամ ծանրաբեռնված ֆիզիկական ակտիվության և, նույնիսկ, աշխատանքի սթրեսային պայմանների հետևանք է։ Fithaker.ru կայքը գրում է, որ բուժման միջոց կարող են լինել մերսման կուրսերը, ինչպես նաև այլընտրանքային մեթոդներ, սակայն շատ մասնագետներ առաջարկում են սննդակարգում ավելի շատ ներառել բնական, օրգանական մթերք, ինչը հակաբորբոքային հատկություններ ունի։ Ցանկալի է օրվա ընթացքում ֆիզիկական ակտիվություն, այդ թվում՝ լող և քայլք։

Այդ ախտանիշի դեմ կարող է օգտակար լինել նաև հապալասը։ Այն հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք դրական են ազդում մկանների, նյարդերի վրա։ Սպանախը հանգստացնում է ցավը։ Այն նիտրիտներ և վիտամին K է պարունակում, նվազեցնում մեջքի ցավի առաջացման հավանականությունը։ Խնձորը հարուստ է նյութերով, որոնց շնորհիվ այն ուժեղ հակաբորբոքային միջոց է դառնում և կանխարգելում քրոնիկ ցավը։ Կոճապղպեղն առողջության վրա դրական է ազդում՝ թուլացնելով ուժեղ ցավը։ Մեղրը հայտնի է տարբեր հիվանդությունների բուժման ընթացքում իր արդյունավետությամբ, սակայն քչերը գիտեն մի տարբերակի մասին, որը մարդիկ դեռ հին ժամանակներից են օգտագործել մեջքի հատվածում ցավը հանգստացնելու և ցանկացած ուռուցքի բուժման գործընթացին նպաստելու  համար։

Բաղադրիչներ

  • կես բաժակ հապալաս,
  • 1 մանրացրած սպանախ,
  • 1 ճաշի գդալ մեղր,
  • կես թեյի գդալ կոճապղպղեղ,
  • 1/3 բաժակ ջուր:


Պատրաստման եղանակը

Կոճապղպղեղը եփեք և թողեք սառչի 20 րոպե, հետո խառնեք մյուս բաղադրիչները՝ նրբաքսուկային զանգված ստանալու համար։

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ